գլխավոր Facebook Նիկոլը երեկ հայտարարեց, որ ունենք ընդամենը 3250 զոհ, մինչդեռ մեկ ամիս առաջ...

Նիկոլը երեկ հայտարարեց, որ ունենք ընդամենը 3250 զոհ, մինչդեռ մեկ ամիս առաջ ԱՆ-ը հայտարարել էր, որ զոհերի թիվը արդեն 3577 է․ Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի երրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ Գրառման մեջ ասվում է․  

«Երբ մահը փնթի վիճակագրություն է

Նիկոլը երեկ հայտարարեց, որ ունենք ընդամենը 3250 զոհ։

Մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը արդեն 3577 է։

Մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ նոր գտնված եւ նույնականացված զոհերի թիվ հրապարակվեց։

Ընդ որում՝ մեկ օրում 79 նոր անուն։

Զոհերի իմ լավ ծնողներ, դուք հարց չունե՞ք էս մարդուն։

Չէ, իսկապես չունե՞ք»։