գլխավոր Facebook Եթե որևէ նորմալ երկրում վարչապետի գոնե մեկ սուտ բացահայտվում է, ապա կառավարությունն...

Եթե որևէ նորմալ երկրում վարչապետի գոնե մեկ սուտ բացահայտվում է, ապա կառավարությունն ու վարչապետը հրաժարական են տալիս․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՍՈւ30 ինքնաթիռների մասին Նիկոլ Փաշինյանի իրարամերժ հայտարարություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Նիկո՛լ, եթե որևէ նորմալ երկրում, կառավարության ղեկավարի գոնե մեկ սուտ կամ կեղծիք է բացահայտվում՝ կառավարությունն ու վարչապետը հրաժարական են տալիս։ Դա նշանակում է, որ հարգում են իրենց ժողովրդին, ունեն ազգային արժանապատվություն, ունեն քաղաքական պատասխանատվություն, մարդկային նկարագիր վերջապես։

Մեռան քո աշխարհասփյուռ ստերն ու կեղծիքները բացահայտելով։ Ներսում բացահայտում են, դեմդ են դնում։ Դրսում պաշտոնապես բացահայտում են՝ հրապարակային քեզ կեղծ ու ստախոս են դարձնում։ Ազեռբառանները ծաղրուծանակ են անում։ Թուրքիան ջղայնանում է մեր գենշտաբի վրա, որպեսզի քեզ ձեռք չտան։

Էս ի՞նչ ես դարձրել դու մեր ծաղկող երկիրը, ա՛յ որկրամոլ։ Եթե քո ընտրողը ուղեղ չունի, ու մենակ ստամոքսով է ապրում, ուրեմն դու ու քո կառավարություն կոչվածը, գոնե մի փոքր արժանապատվություն չպե՞տք է ունենաք։ Դու ու քո կառավարությունը ո՞նց եք ապրում առանց արժանապատվության։

Մի սուտ էլ բացահայտեմ։ Ինչո՞ւ ես 2020թ հունիսին խաբել խեղճ ժողովրդին, որ ՍՈւ30 ինքնաթիռները մարտական խոցումով վարժական թռիչք են իրականացրել։

Չե՞ս հասկանում, որ դրանով մենակ քո ժողովրդի միամիտ մասին ես խաբել։ Որովհետև զենքի շուկայում՝ հետևաբար նաև հակառակորդը գիտեին։ Բանակում խոսում էին։ ՊՆ-ում ընդհանրապես ապշած էին, ո՞նց կարելի է համաշխարհային աղմուկ անել, ինքնաթիռը բերել ու հրթիռները չբերել։

Չես ամաչու՞մ։ Չես կարո՞ղ սուտ չխոսել, որ հետո էլ չարդարանաս, թե չհասցրինք հրթիռը բերել։

Ինքնաթիռները ափալ-թափալ բերեցիք մարդա մեկի ծննդյան օրվա առթիվ՝ գլուխ գովելու համար։ Այդ օրվանից մինչև պատերազմը սկսվելը 10 ամիս էր անցել։ Չհասցրեցի՞ք 10 ամսում մի քանի հրթիռներ ձեռք բերել, ա՛յ խրոնիկ ստախոս։

Դու հիմա էլ ես ստում ժողովրդին։ Ստում ես, ասելով՝ իբրև չհասցրեցիք։ Ո՛չ չուզեցիք։ Որովհետև ելակից PR կար, հրթիռից՝ PR չկար։ Իսկ ինքնաթիռի PR-ը արդեն արել էիր, էլ չէր աշխատում։ Ստամոքսով ապրող ընտրողներդ ինքնաթիռից ու հրթիռից չէին ոգևորվում։ Նրանց բանակի քյաբաբն ու սալաթն էր հետաքրքիր։ Այնպես, որ մի՜ խաբիր, իբր հրթիռը չհասցրեցիք։ Որ ուզեիք, մեկ ամսում կբերեիք։

Թարգի՛ր սուտ խոսելդ, ամո՛թ է, մեծ մարդ ես»։