գլխավոր Քաղաքականություն Բայդենը խոստովանել է, որ Քամալա Հարիսն իրենից խելացի է

Բայդենը խոստովանել է, որ Քամալա Հարիսն իրենից խելացի է

ԱՄՆ Ատլանտա քաղաքում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցների առջև ելույթի ժամանակ երկրի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսն իրենից խելացի է։ Նրա ելույթը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության էջում։

«Ես այստեղ եմ ձեզ շնորհակալություն հայտնելու։ Դուք ոչ միայն կյանքեր եք փրկում, այլև փոխում եք մեր երկրի ոգին»,- առողջապահության աշխատակիցներին դիմել է Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենի խոսքով՝ «ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որը ցանկացած մարտահրավերի և ճգնաժամի առերեսվելուց հետո ավելի ուժեղ է դառնում»։

Իր ելույթի վերջում Բայդենը երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին խոսքը փոխանցելիս հայտարարել է, որ «վերջինս իրենից խելացի է»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 18-ին Սպիտակ տանը կայացած ելույթի ժամանակ Հարիսին սխալմամբ անվանել էր «մեր նախագահը»։

Ընդ որում, դա առաջին դեպքը չէր․ դեկտեմբերի վերջին Բայդենն իր վարչակազմում ապագա փոխնախագահին անվանել էր «Սպիտակ տան նորընտիր ղեկավար»։