
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին Քուրդստանի աշխատավորական կուսակցության 14 անդամների վնասազերծման մասին: ՊՆ-ից հայտնում են, որ նրանք ահաբեկչություններ էին նախապատրաստում:
Նախարարությունը նշել է, որ կուսակցության 12 անդամներ բռնվել են «Խաղաղության աղբյուր», գործողության գոտում, մյուս երկուսը՝ «Եփրատի վահան» տարածքում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունում «վնասազերծում» տերմինը նշանակում է կամ զինյալների վերացում, կամ նրանց գերեվարում: