գլխավոր Գլխավոր «Ես չեմ հիշում, որ նա երբևէ դիրքորոշում փոխած լինի»․ Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռոբերտ...

«Ես չեմ հիշում, որ նա երբևէ դիրքորոշում փոխած լինի»․ Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս չի շտապում դիրքորոշում հայտնել հունվարի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:

«Փաստինֆո»-ն այս առիթով կապ հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ պարզելու, թե արդյոք երկրորդ նախագահը մասնակցելու է արտահերթ ընտրություններին։ «Ես այդ կապակցությամբ ոչինչ ասել չեմ կարող, ընդամենը կարող եմ խնդրել՝ դիտեք իր նախորդ հայտարարությունները այդ առիթով»,-ասաց Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցելու է ընտրություններին.

«Եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար և, այնուամենայնիվ, գնան այդ քայլին, ընտրություններում իրենց մենակ թողնելը հանրության հետ ուղղակի չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրա համար այո՛, մասնակցելու ենք և կրելու ենք»,- հունվարի 27-ին հայտարարել էր Քոչարյանը։

Հարցին՝ երկրորդ նախագահի դիրքորոշման մեջ ոչինչ չի՞ փոխվել, Վիկտոր Սողոմոնյանն արձագանքեց.
«Ես չեմ հիշում, որ նա երբևէ դիրքորոշում փոխած լինի, քանի դեռ նոր հայտարարություն չկա, խնդրում եմ բավարարվենք նախորդ հայտարարություններով»: