գլխավոր Միջազգային Բուլղարիայում մտադիր են ռուս դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» հայտարարել

Բուլղարիայում մտադիր են ռուս դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» հայտարարել

Բուլղարիան պատրաստվում է «պերսոնա նոն գրատա» հայտարարել մի շարք ռուս դիվանագետների՝ լրտեսության մասին գործի պատճառով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը:

«Ռուսաստանի հետ մենք լավ գործընկերային հարաբերություններ ունենք մի շարք ուղղություններով, սակայն պետք է վերջ տալ այդ լրտեսական գործունեությանը: Բուլղարիան նախկինի պես վճռականորեն կպաշտպանի իր ազգային անվտանգությունն ու եվրոատլանտյան պատկանելիությունը, որը երաշխավորված է գազային մատակարարումների դիվերսիֆիկացմամբ, բանակի արդիականացմամբ և եվրոգոտուն առաջիկայում սպասվելիք միացմամբ»,- ասել է քաղաքական գործիչը լրագրողներին:   

Նախօրեին Բուլղարիայի դատախազությունը հայտնել էր, որ մարտի 18-ին կասկածյալների է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար: Գերատեսչության վարկածով՝ խմբի ղեկավարն է բուլղարական ռազմական հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակիցը, որն ավարտել է նաև Մոսկվայի  հետախուզական դպրոցը:

Իշխանությունները մեղադրանք են առաջադրել երկրի վեց քաղաքացու, որոնք առնչություն ունեն ազգային անվտանգության հետ: Նրանցից 5-ին փերվակալել են 72 ժամով, մեկին ազատ են արձակել գրավի դիմաց: