գլխավոր Իրադարձային «Երեք դիտարկում, որ կարեւոր են նաեւ մեզ համար». Արմեն Աշոտյան

«Երեք դիտարկում, որ կարեւոր են նաեւ մեզ համար». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ շատերը չնկատեցին, որ Թուրքիայի նախագահը Պուտին-Բայդեն թեժ բանավեճի մեջ է խառնվել, քննադատելով ԱՄՆ նախագահին եւ «մեծահոգաբար» պաշտպանելով ՌԴ նախագահին։

Երեք դիտարկում, որ կարեւոր են նաեւ մեզ համար։

1. Էրդողանը աշխարհաքաղաքական իմաստով արդեն «այդքան կա», որ հրապարակայնորեն փորձում է խառնվել աշխարհի հզորների վեճին։

2. Պուտինը Էրդողանի աջակցության կարիք, բնավ, չունի։ Սակայն Էրդողանի այս քայլը ակնհայտ հեռավար հաշվարկ ունի՝ Մոսկվայի գլխի տակ դրվող արեւելյան փուսքյուլներով փափուկ բարձից սկսած վերջացրած կոնկրետ շահերով, այդ թվում՝ Արցախում։

3. Թուրքիան շարունակելու է առավելագույնը քաղել Ռուսաստան-Արեւմուտք լարվածության պարույրի նոր պտույտից։

Հիշեցնեմ, որ օրերս նույն Էրդողանը ԲԼՈՒՄԲԵՐԳ-ում հոդված էր հրապարակել, խնդրելով Արեւմուտքից օգնություն Ռուսաստանի աջակցությունը վայելող Ասադի, ինչպես նաեւ քրդերի դեմ պայքարում։

Գլոբալ վտանգավոր տեղաշարժերի մեջ կրկին հարց տվեք ձեզ. ի՞նչն է ավելի ազնիվ՝ կանխե՞լ ազգիս ինքնասպանությունը թե՞ վերահաս մահից հետո արձանագրել, որ մենք այս անգամ եւս ճիշտ էինք…»: