գլխավոր Հասարակություն Խորհուրդներ երիտասարդներին Բիլ Գեյթսից

Խորհուրդներ երիտասարդներին Բիլ Գեյթսից

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը Reddit սոցհարթակի օգտատերերի հետ զրույցում երիտասարդությանը խորհուրդ է տվել ավելի մեծ ուշադրություն հատկացնել կլիմայական փոփոխության խնդրին:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, քննարկման մասնակիցներից մեկը միլիարդատիրոջը հարցրել է, թե ինչ խորհուրդ կտա նա 19-ամյա երիտասարդին:

«Փորձեք ավելին իմանալ կլիմայական փոփոխության խնդրի մասին: Իհարկե, պետք չէ դրան տրամադրել ողջ ժամանակը. նախևառաջ դուք պետք է հետաքրքիր աշխատանք ընտրեք և հասկանաք, թե ինչ ոլորտում եք ունակ ձեր ներդրումն անել: Այնուամենայնիվ պետք չէ մոռանալ համաշխարհային նպատակների մասին, որոնք կապ չունեն ձեր անձնական հաջողությունների հետ»,- ասել է Գեյթսը:

Փետրվարի կեսերին ամերիկացի մեծահարուստը հայտնել էր, որ մտադիր է զրոյականացնել իր անձնական ինքնաթիռում օգտագործվող ածխի քանակը: Վերջինս խոստովանել էր, որ օգտագործում է բույսերից պատրաստված բիովառելիք, ոը սովորականից եռակի թանկ արժե: