գլխավոր COVID-19 Կորոնավիրուսային սահմանափակումները զայրացրել են գերմանացիներին ու դուրս բերել փողոց

Կորոնավիրուսային սահմանափակումները զայրացրել են գերմանացիներին ու դուրս բերել փողոց

Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Գերմանիայի մայրաքաղաքի խորհրդանիշ Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կառավարության վարած քաղաքականության դեմ:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ուլտրաաջ շարժման մի շարք ներկայացուցիչներ ծածանում են գերմանական կայսրության դրոշները: Ցուցարարներից շատերը չեն հետևում դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու ռեժիմին: Ոստիկանները փակել են ցույցի անցկացման վայր տանող փողոցի հատվածը և այնտեղ անցնել թույլատրում են հիմնականում լրագրողներին միայն:

Նշվում է, որ Բրանդենբուրգյան դարպասների մյուս կողմում պատասխան ակցիա են իրականացնում տարբեր հակաֆաշիստական կազմակերպություններ:  

Բացի այդ, նշվում է, որ Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում դարձյալ բողոքի ցույցեր են ընթանում՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների: Մասնավորապես, Կասել քաղաքում անկարգություններ և բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները մահակներ և պղպեղային գազ են կիրառել ցուցարարների դեմ: