գլխավոր COVID-19 Պակիստանի վարչապետն ինքնամեկուսացված է

Պակիստանի վարչապետն ինքնամեկուսացված է

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը վարակվել է կորոնավիրուսով:

Այս մասին այսօր հայտարարել է երկրի ազգային առողջապահության, կարգավորման և համակարգման հարցերով վարչապետի հատուկ օգնական Ֆեյսալ Սուլթանը:

«Վարչապետի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, և նա մեկուսացել է տանը», – գրել է Սուլթանն իր թվիթերյան պաշտոնական էջում

Հիշեցնենք՝ Խանը մարտի 18-ին ստացել էր Sinopharm չինական հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը: