գլխավոր Գլխավոր Այս Հայաստանը մենք պետք է նորովի կառուցենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Ուջանում

Այս Հայաստանը մենք պետք է նորովի կառուցենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Ուջանում

Այս Հայաստանը մենք պետք է նորովի կառուցենք, մենք պետք է ձևակերպենք մեր երազանքը, վերախմբագրենք մեր երազանքը, մեր երազանքները պետք է լինեն ոչ թե երկրնքում՝ անհասանելի, այլ մեր աչքի առաջ, մեր երազանքները պետք է լինեն մեր ոտքերի տակ: Այս մասին Ուջանի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր երազանքը պիտի լինի մեր հայրենիքի ամեն մի քառակուսի մետրը մեր աշխատանքով  շենացնելը, անվտանգությունը պետք է  ապահովենք: Անվտանգության ապահովման համար շատ կարևոր եմ համարում կոմունիկացիաների բացումը: Եթե որևէ մեկը ձեզ կասի կոմունիկացիաների բացման թեման ձեռնտու է միայն Ադրբեջանին, խնդրում եմ չհավատաք, եթե որևէ մեկը կասի, որ դա ձեռնտու է միայն Հայաստանին դրան էլ չհավատաք: Դա ձեռնտու է բոլորին, որովհետև Խորհրդային ժամանակների Հայաստանը կառուցվել է նաև նրա շնորհիվ, որ Հայաստանը  բոլոր 4 կողմերից երկաթուղի էլ է ունեցել, ճանապարհ, օդ էլ է ունեցել: Եվ երբ որ ասվում է, որ այս աղետը չպետք է  վատնվի, մսխվի, մենք պետք է  նորովի կառուցենք Հայաստանը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով  լուծումները պետք է ոչ միայն մեզ ձեռնտու լինեն մեզ , այլ նաև միջավայրին, դրանք նաև մեր շահերին չհակադրվող պետք է լինեն:

«Այո մենք պետք է ունենանք երկաթուղի, որը մեզ կկապի ՌԴ-ի, Իրանի Իսլամական Հանրապետության հետ , որը մեզ կկապի Սև ծովից Պարսից ծոցի հետ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: