գլխավոր Հասարակություն Հայաստանում և Իրաքում մարդիկ երջանիկ չեն․ հարցում

Հայաստանում և Իրաքում մարդիկ երջանիկ չեն․ հարցում

Հայաստանն ու Իրաքը քաղաքացիների շրջանում երջանկության զգացողության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում են։ Այսպիսին են Gallup International անկախ հետազոտական գործակալությունների ասոցիացիայի կողմից անցկացված «Երջանկության ինդեքս» գլոբալ հետազոտության արդյունքները։

Փորձագետները 2011 թվականից հետևում են երջանկության ինդեքսի դինամիկային: Անձնական կյանքի իրադարձությունների կապակցությամբ երջանկության ամենաբարձր մակարդակն, ըստ հարցման տվյալների, Ղրղզստանում է, որտեղ հաշվետու ժամանակաշրջանում գոհ բնակիչների ինդեքսի ավելացումը եղել է մինչև 85 տոկոսային կետ, այնուհետև գալիս է Ղազախստանը (78 տ.կ.), դրան հաջորդում են Կոլումբիան ու Էկվադորը (77 տ. կ.): Ամենաերջանիկ երկրների թվում են նաև Ճապոնիան, Իսպանիան, Շվեյցարիան և Հնդկաստանը։

Երջանկության ամենացածր ցուցանիշը Հյուսիսային Մակեդոնիայում է (անկումը 3 տոկոսային կետով), Գանայում (0 տ․կ․) ու Հոնկոնգում (7 տ.կ.):

Ռուսաստանում ինդեքսի նշանակությունը է 19 տոկոսային կետի վրա է։ Իրենց երջանիկ են անվանել երկրի բնակիչների զգալի մասը՝ 41%: Ռուսաստանցիների 33 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել, իսկ երջանկության զգացողության բացակայության մասին ասել է հարցվածների 22 տոկոսը: Մարդկանց 4 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Վերջին հարցումն անցկացվել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին՝ 41 երկրի ավելի քան 38 հազար մարդու շրջանում, որոնց կարծիքը փաստացի կարելի է բաշխել մոլորակի բոլոր բնակիչների վրա։

Սկզբնաղբյուր՝ Sputnik