գլխավոր Գլխավոր Մեր տղերքը զոհվեցին, որ Ադրբեջանի նախագահին կարողանանք ասել` ԼՂ հարցը լուծված չէ....

Մեր տղերքը զոհվեցին, որ Ադրբեջանի նախագահին կարողանանք ասել` ԼՂ հարցը լուծված չէ. Փաշինյան

Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, սակայն պետք է արձանագրենք`Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շատ կլինեն հարցեր, թե մեր տղաներն ինչի՞ համար զոհվեցին։ Ուզում եմ կոնկրետ պատասխանել այս հարցին` մեր տղերքը զոհվեցին, որ երբ Ադրբեջանի նախագահն ասի` Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ այն լուծված չէ։ Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ ֆիզիկապես ոչ մի հայ չմնա Արցախում։

Նիկոլ Փաշինյան

Նա հավելեց, որ այսօր Արցախը և արցախահայությունը կա։ Վարչապետը նշեց` չպետք է հույսեր ունենանք, որ արցախյան հարցն արագ որևէ ձևով լուծելու ենք. դա չի լուծվի։ Սակայն, ըստ նրա, պետք է առաջ գնանք, իսկ դրա համար Ադրբեջանի և Հայաստանի կոմունիկացիաները պետք է բացվեն։

«Կոմունիկացիաների թեման փոխշահավետ է` դրանց բացումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Ճանապարհների բացումը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ նա պետք է Նախիջևանի հետ կոմունիկացիա ստանա, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև պետք է հուսալի երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի և Իրանի հետ։ Սա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունն էականորեն կարող է փոխվել»,–ասաց նա։

Սկզբնաղբյուր՝ Sputnik