գլխավոր Գլխավոր Կան մարդիկ, որոնք ուզում են Հայաստանում արյուն հեղվի. Նիկոլ Փաշինյան

Կան մարդիկ, որոնք ուզում են Հայաստանում արյուն հեղվի. Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, եւ նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են։ Եվ, եթե այս ընթացքում քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել, դա չափազանց մեծ ձեռքբերում է:

Նիկոլ Փաշինյան

Այս մասին այսօր` մարտի 20-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան իրավիճակում եւ հետպատերազմյան հակադրության մեջ: Շատ ագրեսիվ ձեւով իշխանությունը եւ կառավարությունը հարձակումների է ենթարկվել եւ շարունակվում է ենթարկվել: Գիտեք, թե ինչպիսի ելույթներ են հնչում, ինչպիսի կոչեր են հնչում, բայց ես գիտեմ, որ շատերը այս իրավիճակի հետ կապված ունեն դժգոհություններ, ունեն պահանջներ: Այն վիճակը, որ մենք ունենք Հայաստանում, ըստ էության աննախադեպ է, որովհետեւ հետպատերազմյան այսպիսի ծանր  հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից: Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, եւ նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են եւ էս ընթացքում քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել, դա չափազանց մեծ ձեռքբերում է: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ դա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, որովհետեւ առաջին հերթին դուք թույլ չեք տվել, որ այդ քաղաքացիական բախումները տեղի ունենան: Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների սպանության կոչեր են անում, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում:

Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի խոսքով` որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը, իրավապահ մարմինները տանում են կալանավորելու, նրանք ասում են` «ոչինչ, գնացեք եւ շարունակեք ձեր հանձնարարությունների եւ ձեր, չակերտավոր ասած, առաքելության իրականացումը»:

«Իսկ ինչո՞ւ Հայաստանում դեռ կան այդպիսի դատավորներ, որովհետեւ մենք մի շատ մեծ թերություն եւ առավելություն ունենք` 2018 թվականին, երբ որ ձեր առջեւ կանգնել ենք եւ իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, էն ժամանակ մենք պարտավորություններ ենք ստանձնել, որ պետական կառաավարման համակարգում ջարդեր չեն լինելու, յուրաքանչյուրը ունենալու է իր շանսը եւ մենք հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը: Քաղաքական առումով մենք սխալ ենք եղել, բայց բարոյական առումով ճիշտ ենք եղել:Այո, այսօր Հայստանում կան մարդիկ, որոնք այսօր Հայսաստանում ուզում են արյուն, ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներով արյուն հեղվի, որովհետեւ էդ մարդիկ չեն հագեցել Հոկատեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով եւ ցանկանում են, որ արյունահեղություն լինի»,-ասաց նա: