գլխավոր Գլխավոր Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել. Նիկոլ...

Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել. Նիկոլ Փաշինյան

Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ կազմակերպենք, վարչապետը գնա երկրից: Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել: Այսօր այս մասին Արագածոտնի մարզում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առաջին նախագահի առաջարկի մասին:

Փաշինյանը նշել է՝ երբևէ չի փախնելու և, եթե ժողովուրդը որոշի, որ իրեն պետք է գնդակահարեն, նա խելոք կկանգնի:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես լուծման տարբերակ առաջարկել էր, որ Փաշինյանն անվտանգության երաշխիքներով ապաստան ստանա արտերկրում, ինչից հետո անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: