
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook–ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել։ Պատերազմի ժամանակ 2 ոտքը կորցրած տղաներից մեկը քայլելով տուն է գնացել։
Արամը պրոտեզավորվեց և քայլելով գնաց տուն… Արամ Արզումանյանը պատերազմի ժամանակ կորցրել է երկու ոտքը: Պրոթեզավորումից հետո խնդրեց մի քանի ժամով տուն գնա, որպեսզի քայլելով մտնի տուն ու անակնկալ մատուցի մորը։
Տեսանյութում երևում է`ինչպես են զինվորի հարազատները, ընկերները, մայրն անհամբեր սպասում են նրա վերադարձին։