գլխավոր Իրադարձային ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն․ Mediaport

ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն․ Mediaport

ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

Mediaport-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն՝ Գևորգ Քոչարյանին։ Վերջինս մեղադրվում է խարդախության մեջ։

Ավելի վաղ տելեգրամյան ալիքը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին և մյուս ուժայիններին հրահանգել է կոմպրոմատներ հավաքել «իմքայականների» և նրանց մերձավորների դեմ։ Փաշինյանը կոմպրոմատները հավաքում է թիմակիցների կողմից վարչապետի այլ թեկնածու առաջադրելու հավանականությունը բացառելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: