գլխավոր Գլխավոր Ինչպես Վազգեն Թևանյանը 9:0 հաշվով ծնկի բերեց ադրբեջանցի Ալիևին (տեսանյութ)

Ինչպես Վազգեն Թևանյանը 9:0 հաշվով ծնկի բերեց ադրբեջանցի Ալիևին (տեսանյութ)

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում 65 կգ քաշային 21-ամյա Վազգեն Թևանյանը եզրափակչում 9-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։ 29-ամյա Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, ինչպես նաև Ռիո-2016-ի բրոնզե մեդալակիր:

Մեր մարզիկն ավելի վաղ արդեն ապահովել էր իր մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին:

Աղբյուր՝ Armsport.am