գլխավոր Գլխավոր Ստեփանակերտի հիվանդանոցում փրկել են Թուրքիայի 56-ամյա բնակչի կյանքը. պարզաբանում

Ստեփանակերտի հիվանդանոցում փրկել են Թուրքիայի 56-ամյա բնակչի կյանքը. պարզաբանում

Մարտի 18-ին ժամը 17:09-ին Ստեփանակերտի շտապ օգնության ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախատանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով: Այս մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

«Հիվանդը տեղափոխվել է ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր միջոցառումները: Հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մնացել է մինչև մարտի 19-ը ժամը 13:00: Վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել և հանձնվել Ռուսական խաղաղապահ զորակազմին»,- գրված է հայտարարության մեջ: