գլխավոր Պաշտոնական Որ դեպքում կսկսեն մարդկանց տուգանել. ՀՀ-ն անցնում է սահմանափակումների խստացված ռեժիմի

Որ դեպքում կսկսեն մարդկանց տուգանել. ՀՀ-ն անցնում է սահմանափակումների խստացված ռեժիմի

Առևտրային կենտրոններում և երթուղայիններում վերջին երկու շաբաթներին համավարակով պայմանավորված սահմանափակումների վերահսկողությունն ուժեղացվել է, քանի որ կորոնավիրուսի թվերը մեր երկրում նորից սկսել են աճ գրանցել։  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Տրանսպորտում և առևտրային կենտրոններում մարդկանց մեծ կուտակումներ կան, ինչը վարակի փոխանցման կտրուկ աճ է ապահովում»,- նշեց նա։

Ավանեսյանի խոսքով` այս փուլում կփորձեն մարդկանց բանավոր զգուշացնելով, հորդորով վերադարձնել դեռևս կորոնավիրուսի տարածման սկզբնական ռեժիմի ժամանակ սահմանված պարտադիր սահմանափակումներին, եթե չհաջողվի` ավելի կոշտ մեթոդն էլ գիտեն։

«Տուգանելու մեխանիզմները չեն կիրառվում, բայց ես վստահ եմ, որ եթե չօգնեն հորդորը, նախազգուշացումները, ապա միանշանակ պիտի տուգանվեն։ Սեփական առողջությունը չգնահատող, ուրիշներին էլ ռիսկի ենթարկող քաղաքացիները պետք է ինչ-որ ձևով պատժվեն»,- հավելեց նախարարը։