գլխավոր Facebook Բադասյանը դատարանում ինձ պարտվեց իր իսկ ներկայացրած հայցով, նրանից բռնագանձվել է 200.000...

Բադասյանը դատարանում ինձ պարտվեց իր իսկ ներկայացրած հայցով, նրանից բռնագանձվել է 200.000 դրամ՝ հօգուտ ինձ. Մալյան

Արդարադատության գործող նախագահը անգամ չի կարողացել գրագետ հայցադիմում ուղարկել դատարան, իսկ այսօր պարզ դարձավ՝ նա ինձ պարտվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «ՎԵՏՈ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր իսկ ներկայացրած հայցի շրջանակներում, որը այնքան անգրագետ էր կազմված եղել, որ դատարանի կողմից վերադարձվել է, թերությունները ուղղել են, նորից հետ են ուղարկել, նախարարը պարտվել է ինձ, իսկ դատարանը նրանից ի օգուտ ինձ  բռնագանձել է 200 հազար դրամ»,- ասաց Մալյանը:

Նա նաև ներկայացրեց, թե ինչ հայցի մասին է խոսքը: Ռուստամ Բադասյանը դիմել էր դատարան, քանի որ Նարեկ Մալյանի հրապարակումներից մեկում նկատել էր, որ ոտնահարվում է նրա պատիվն ու արժանապատվությունը:

«Մեկ տարի առաջ Ռոստամ Բադասյանը հայց էր ներկայացրել դատարան, քանի որ իր պատվի և արժանապատվության ոտնահարումն էր նկատել իմ կողմից, եթե չեմ սխալվում, հայցը կապված էր իր սկալյոզի հիվանդության պատճառաբանությամբ  բանակից ազատվելու մասին, ես այդ թեմայի վերաբերյալ հրապարակում էի արել»,- նշեց նա:

Նարեկ Մալյանը նաև ընգծեց՝ մենք այսօր ունենք Արդարադատության գործող նախագահ, ով անգամ չի կարողանում գրագետ հայցադիմում ներկայացնել դատարան, բայց նա ներկայանում է որպես արդարադատության դեմք:

«Մարդ, ով չի կարողանում նորմալ հայցադիմում ուղարկել դատարան այսօր ներկայանում է որպես Հայաստանի արդարադատական դեմքը, իրավական դաշտի բարեփոխումներից է խոսում, բայց նա գրագետ գործելու կարողություն չունի, ուր մնաց նրան վստահել ենք ամբողջ արդարադատության ոլորտը»»,- ասաց Նարել Մալյանը:

«ՎԵՏՈ» շարժման նախաձեռնողը նաև նշեց՝ կանխատեսում է, որ հետապնդում կլինի որոշում կայացնող դատավորի նկատմամբ:

«Ես կանխատեսում եմ, որ որոշում  կայացրած դատավորի նկատմամբ կսկսվի այդ բորենիների հարձակումը, բայց նաև պետք է շեշտեմ, որ եթե այդպիսի բան լինի հանրային շատ մեծ հնչեղություն կտանք»,- նշեց շարժման ղեկավարը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: