գլխավոր Իրադարձային Ռուսաստանում ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, պատճառը հայ ամուսինն է (տեսանյութ) Sputnik...

Ռուսաստանում ադրբեջանցին սպանել է հղի քրոջը, պատճառը հայ ամուսինն է (տեսանյութ) Sputnik Արմենիա

Մոսկվայի մարզի Կոտելնիկի քաղաքում տղամարդը սպանել է հղի քրոջը։ Տեսախցիկն արձանագրել է սպանության պահը:

43-ամյա Մունիր Ա.-ն դանակով հարձակվել է 40-ամյա քրոջ՝ Լեյլայի վրա։ Այդ պահին նրա կողքով մի երեխա է անցել։

Ականատեսների խոսքով՝ տղամարդը բարձրաձայն բղավել է քրոջ վրա, մարմնավաճառ անվանել նրան ու մեղադրել մուսուլմանական ավանդույթները խախտելու համար։

Լեյլայի ընկերուհին՝ Անաստասիա Կալիմովան, «Вечерняя Москва»–ի հետ զրույցում ասել է, որ իր ընկերուհին ադրբեջանցի էր, և նրա ընտանիքը դեմ էր, որ Լեյլայի ամուսինը հայ լինի։

«Նա յոթ տարի ապրում էր ամուսնու հետ, ընդհանուր երեխաներ ունեն։ Որտե՞ղ էր այդ ամբողջ ժամանակ եղբայրը։ Սարսափելի է, որ հենց հարազատ եղբայրն է դա արել` երեխաներին զրկելով մորից։ Հրեշավոր արարք է։ Երեխաներն արդեն գիտեն, որ մայրը չկա։ Աստված իմ, ինչ լավ ընտանիք էր», – ասել է Կալիմովան։

Նշենք, որ տղամարդը ձերբակալվել է։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության հոդվածով։

Աղբյուր` Sputnik Արմենիա