գլխավոր Իրադարձային «Թալիբանը» խորհրդակցություններ է վարում Ստամբուլում միջաֆղանական բանակցություններին մասնակցելու հարցի շուրջ

«Թալիբանը» խորհրդակցություններ է վարում Ստամբուլում միջաֆղանական բանակցություններին մասնակցելու հարցի շուրջ

ԱՄՆ-ի և «Թալիբան» արմատական շարժման միջև համաձայնագիրն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման շուրջը փաստորեն չեղյալ կհայտարարվի, եթե Վաշինգտոնն իր զորքերը դուրս չբերի հանրապետությունից: Մարտի 19-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է «Թալիբան» շարժման Կատարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նաիմ Վարդաքը:

«Մենք պնդում ենք, որ Դոհայի համաձայնագիրը գործնականում իրականացվի: Եթե այն չիրականացվի, ապա մենք կրկին կհանդիպենք որոշակի խնդիրների, որոնք փաստորեն անվավեր կդարձնեն Դոհայում ձեռք բերված համաձանությունը»,- ասել է նա:

«Թալիբանը խորհրդակցություններ է վարում Ստամբուլում միջաֆղանական բանակցություններին իր մասնակցության հարցի շուրջը, նաև հայտնել է ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: