գլխավոր Տեսանյութեր ԲՀԿ-ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

ԲՀԿ-ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

ԲՀԿ-ն ինչպես ասել էր, աշնանն էլ, դեկտեմբերին էլ, մենք բոլոր պարագաներում պատրաստ ենք ընտրությունների: Այս մասին լրագրողների հետ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Բոլոր տիպի ընտրակարգերով, կլինի դա համամասնական, թե վարկանիշային, մենք միշտ պատրաստ ենք: Մեր կառույցների հետ արդյունավետ կապ ենք պահում և աշխատում ենք: Մենք մեր թիմերով, նաև անձամբ լինում ենք մարզերում, վաղն էլ ենք գնալու, այնպես որ, որևէ խնդիր չենք տեսնում: Այսօր հիմնականում պիտի արձանագրենք, որ հանգուցալուծումը մոտ է և մնում է արժանապատիվ գնալ այդ ընտրություններին»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը լուրջ հնարավորություն ունի ձևավորել իշխանություն և կառուցելու այն Հայաստանը, որի մասին մենք միշտ երազել ենք:  

Հարցին, թե արդյոք ինքը տեղյակ էր, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին, Մելքումյանը դրական արձագանքեց:

«Այո, իհարկե մենք տեղյակ ենք եղել, բայց կոնկրետ ժամով չգիտեինք: Կուսակցության ներսում մենք միշտ խորհրդակցություններ ենք անում: Ամեն ինչ քաղաքական խորհրդի շրջանակում է: Հիմա կարող է այդ օրը մարզերի մարդիկ մի քանիսը մասնակցել են կամ չեն մասնակցել, դա այլ հարց է»,- ասաց Մելքումյանը:

Դիտարկմանը, որ Իվետա Տոնոյանն ասել էր, որ մինչև քաղխորհրդի նիստ չլինի, Գագիկ Ծառուկյանը հանդիպում չի ունենա, Մելքումյանը պատասխանեց, որ Տիկին Տոնոյանն ամեն ինչ ճիշտ է ասել:

«Ես ասում եմ՝ քաղխորհրդի մարզային անդամներից մեկ կամ 2 հոգի չեն մասնակցել հեռավորության պատճառով, բայց այդ նիստն անպայման կլինի: ԲՀԿ-ն որևէ քայլից հետ չի կանգնել, պարոն Ծառուկյանը վերջին հարցազրույցի ժամանակ լրագրողների հետ մեր մոտեցումները հստակ ներկայացրեց: Նպատակը մեկն էր, հրաժարական, հիմա այդ հրաժարականը լինելու է: Եթե ասում ենք, որ հունիսի 20-ին ընտրություններ, դա նշանակում է, որ առանց հրաժարականի չի լինելու»,- ասաց Մելքումյանը:

Աղբյուր` Tert.am