գլխավոր Տնտեսություն Ի՞նչ կարժենան արտահերթ ընտրությունները Հայաստանի համար

Ի՞նչ կարժենան արտահերթ ընտրությունները Հայաստանի համար

Economy of Armenia տելեգրամյան ալիքը հաշվել է, թե արտահերթ ընտրությունները ինչ կարժենան մեր՝ առանց այն էլ արյունաքամ եղած բյուջեի համար։

Ալիքը գրում է, որ հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը, արտահերթ ընտրություններում կծախսվի մոտ 6 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ, բուն ընտրությունների վրա ավելի շատ գումար կծասխվի, սակայն դա շատ ավելի բարդ է հաշվելը։

Ըստ տելեգրամյան ալիքի, խնդիրն այն է, որ ընտրությունների համար գումար գտնվում է, իսկ զինվորների առողջության, կամ բանակի նյուպահովումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար միշտ կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու գումար չկա։

Ավելին, վեց միլիոն դոլարով առնվազն տասը հոգի հնարավորություն կարող է ստանալ արտասահմանում բուժում ստանալու։