գլխավոր Իրադարձային «Իմ քայլը» 20 րոպեով ընդմիջում խնդրեց ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագծի քվեարկությունից առաջ

«Իմ քայլը» 20 րոպեով ընդմիջում խնդրեց ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագծի քվեարկությունից առաջ

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:

Զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նախագծի քննարկումներին, թե սահմանափակում են դատավորների աշխատանքը, նաև փաստաբանների, և սա ուղղված է դատարանների անկախության դեմ, ասաց իրենք ևս կարևորում են դատավորների անկախությունը: «Մեզանից չկա ոչ մեկը, որ ավելի շատ պաշտպանի դատական իշխանությանը, շատ դեպքերում ասում եմ՝ կարծեք ձեր օմբուդսմենը լինեմ»,-ասաց նա և նշեց, որ դատավորները պետք է լինեն ամենահարգված մարդիկ:

Այսպիսով՝ նախագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլ» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպեով ընդմիջում խնդրեց: