գլխավոր Իրադարձային Սիրիայից 2 հրթիռ է արձակվել Թուրքիայի վրա

Սիրիայից 2 հրթիռ է արձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի տարածքից երկրի հարավ-կենտրոնական Քիլիս նահանգում 2 հրթիռ է ընկել: Այս մասին ՊՆ-ն հայտարարություն է հրապարակել Twitter-ում: 

«Հրթիռները, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից, ընկել են Քիլիսի նահանգի ամայի տարածքում: Մեր քաղաքացիները չեն տուժել:»,-ասված է հայտարարությունում: Հաղորդվում է նաև, որ նյութական կորուստներ չկան: Թուրքական կողմն անմիջապես պատասխան կրակ է բացել հրթիռների արձակման ուղղությամբ:

Թուրքիայի պատկան մարմինների համոզմամբ՝ հրթիռներն արձակվել են Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ շրջանից: 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանական և ռումբերի վնասազերծման ստորաբաժանումները: Միջադեպի առնչությամբ սկսվել է հետաքննություն: 

Քիլիսի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:55-ին: 


Աղբյուր` 
   Ermenihaber.am