
Մի քանի մարդ է ձերբակալվել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
Ըստ հաղորդման, կասկածյալները ձերբակալվել են հատուկ գործողության ընթացքում, որն իրականացվել է Բուլղարիայի Ազգային անվտանգության պետական գործակալության կողմից։ Բուլղարիայի ՆԳՆ-ն և դատախազությունը ոչ հերքում և ոչ էլ հաստատում են այս հաղորդումը։ Տեղի մամուլի որոշ հրապարակումներում մատնանշվում է, որ ձերբակալվածները ռուսներ են, և ձերբակալվել են «Թրակիա» մայրուղու վրա՝ Սոֆիայից Պլոդվիվ ճանապարհին։