գլխավոր Իրադարձային 13 տարեկանից ցածր երեխաների համար Instagram-ի նոր տարբերակ կստեղծվի

13 տարեկանից ցածր երեխաների համար Instagram-ի նոր տարբերակ կստեղծվի

Facebook սոցիալական ցանցի մշակողները սկսել են ստեղծել Instagram լուսանկարների և տեսագրությունների փոխանակման ծառայության նոր տարբերակը, որը նախատեսված է 13 տարեկանից ցածր երեխաների համար, գրում է Bloomberg-ը:

«Նոր հավելվածի մասին օրերս հայտարարվել է ընկերության ներսում, բայց այն դեռևս չի գործարկվել»,- գրում է գործակալությունը և բացատրում, որ ներկայում հավելվածի օգտատերերը պետք է առնվազն 13 տարեկան լինեն: 

«Գնալով ավելանում է այն պահանջարկը, երբ երեխաները հարցնում են իրենց ծնողներին, թե արդյոք կարող են օգտվել մի այնպիսի ծրագրից, որը կօգնի նրանց իրենց ընկերների հետ կապ պահպանել: Այս պահին ծնողները շատ տարբերակներ չունեն, ուստի մենք աշխատում ենք ստեղծել լրացուցիչ հնարավորություններ, ճիշտ այնպես, ինչպես արել ենք Messenger Kids-ի դեպքում: Մենք նախատեսում ենք ծնողների կողմից վերահսկվող համակարգ ներմուծել Instagram, որպեսզի երեխաները կարողանան կապ պահպանել իրենց ընկերների հետ, հնարավորություն ունենան բացահայտել նոր սիրելի զբաղմունքներ, հետաքրքրություններ և ավելին»,- ասել է Facebook- ի խոսնակ Ջո Օսբորնը: