գլխավոր COVID-19 ԱՀԿ-ն հավանաբար հաջորդ շաբաթ կներկայացնի կորոնավիրուսի ծագման մասին զեկույցը

ԱՀԿ-ն հավանաբար հաջորդ շաբաթ կներկայացնի կորոնավիրուսի ծագման մասին զեկույցը

ԱՀԿ-ն հույս ունի հաջորդ շաբաթ ներկայացնել կորոնավիրուսի ծագման մասին վերջնական զեկույցը, հաղորդում է AP-ը:

ԱՀԿ փորձագետների խմբի ղեկավարը, ով աշխատել է չինացի գործընկերների հետ կորոնավիրուսի ծագման մասին զեկույցն ավարտին հասցնելու ուղղությամբ, խոստովանել է, որ զեկույցի հեղինակները կարող են բախվել «ճնշումների», սակայն պնդել է, որ վերջնական արտադրանքը կստանա միաձայն «կանաչ լույս» խմբի բոլոր անդամների կողմից:

Սննդամթերքի անվտանգության եւ կենդանուց մարդկանց փոխանցվող հիվանդությունների գծով փորձագետ Փիթեր Բեն Էմբարեքն ասել է, որ թիմը հույս ունի, որ զեկույցը պատրաստ կլինի մյուս շաբաթ:

Էմբարեքը, ով ղեկավարել է հունվար եւ փետրվար ամիսներին Չինաստան այցելած 10 փորձագետից բաղկացած միջազգային խումբը, խոստովանել է, որ պանդեմիայի հետ կապված քաղաքական ճնշումն աճել է: Նրա խոսքով ՝ զեկույցը գրում են բոլոր փորձագետները եւ դա «երկար եւ բարդ» գործընթացի մի մասն է:

Չինական Global Times թերթը հրապարակել է չինացի փորձագետների խմբի ղեկավար Լյան Վաննյանի հետ հարցազրույցը, ով նշել է քաղաքական ճնշումը, որը հավասարազոր է «գիտնականների աշխատանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքին»: