գլխավոր Իրադարձային Հրդեհ Ստեփանակերտի կենտրոնում. տուժածներ չկան

Հրդեհ Ստեփանակերտի կենտրոնում. տուժածներ չկան

Այսօր հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի կենտրոնում` «Մալըշ» սրճարանի և չգործող զվարճանքի և զբոսանքի համար նախատեսված հրապարակի տարածքում: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհը բռնկվել է տարածքում գտնվող վագոն-տնակում, որը հարմարեցված է եղել բնակության համար:

Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել հարակից շինություններում:

Բարեբախտաբար տնակում ոչ ոք չի եղել: Տուժածներ չկան:

ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պարզում է հրդեհի բռնկման պատճառը: