գլխավոր Իրադարձային Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին. ԱՄՆ կոնգրեսական

Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ավագ անդամներից է, ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ արել ընդլայնել ԱՄՆ դերակատարությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու հարցում:

Ինչպես կոնգրեսականը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, այդ հարցով նա զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիքերի հետ:  

«Այսօր զրուցել եմ պետքարտուղարի օգնական Ռիքերի հետ՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին: Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին: Ուրախ եմ լսել, որ Պետքարտուղարությունը բազմիցս առարկայական զրույցներ է ունեցել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Կարծես թե Բաքուն ռազմագերիների մասին տեղեկություն է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի պատասխան ԱՄՆ ջանքերի: Ես կշարունակեմ աշխատել Պետքարտուղարության հետ՝ հասնելու համար բոլոր ռազմագերիների ազատ արձակմանը»- հայտնել է Շերմանը: