գլխավոր Գլխավոր Վազգեն Մանուկյանը չի մասնակցելու Փաշինյանի կազմակերպած ընտրություններին

Վազգեն Մանուկյանը չի մասնակցելու Փաշինյանի կազմակերպած ընտրություններին

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք անցկացված ցանկացած ընտրություն «կատաստրոֆա» է Հայաստանի համար: Այս մասին Մանուկյանն ասել է Factor.am-ի հետ զրույցում։

«Ես խիստ կասկածում եմ, որ հունիսի 20-ի ընտրությունները տեղի կունենան: Եթե, այնուամենայնիվ, հնարավոր չլինի կանխել այդ ընտրությունները և տեղի ունենան, ապա ես չեմ մասնակցի»,- ասել է նա:

Հարցին՝ Հայրենիքի փրկության շարժումը շարունակելո՞ւ է պայքարը, քանի որ շարժման մասնակիցներից ԲՀԿ-ն, որը ԱԺ-ում իրենց հենարանն էր, համաձայնել է Փաշինյանի օրոք ընտրությունների գնալ, Վազգեն Մանուկյանը պատասխանել է, որ պետք է հավաքվեն, խոսեն:

Հիշեցնենք` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Լուսավոր Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները ևս հայտարարեցին, որ կմասնակցեն արտահերթ ընտրություններին։