գլխավոր COVID-19 Վերջին 14 օրվա ընթացքում Վրաստանում COVID-19-ի դեպքերը աճել են

Վերջին 14 օրվա ընթացքում Վրաստանում COVID-19-ի դեպքերը աճել են

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվն աճել է՝ կազմելով 3674: Կառավարությունից հաղորդել են, որ ևս ինը հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից:

Մեկ օրում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 369 նոր դեպք: Կատարվել է 23.747 թեստ. PCR թեստեր՝ 10.244 և հակագենի արագ թեստեր՝ 13.503:

Ապաքինվել է ևս 378 հիվանդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 276.436 է, ապաքինվել է 269.384 մարդ:

Ըստ Stopcov.ge կառավարական կայքի տվյալների, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման օրական մակարդակը կազմել է 1.55%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 1.53%, իսկ վերջին շաբաթվա ընթացքում՝ 1.33%: