գլխավոր Իրադարձային ԵԱՀԿ-ն հանդես է եկել Ան Լինդեի` Ադրբեջան կատարած այցի ամփոփիչ հայտարարությամբ

ԵԱՀԿ-ն հանդես է եկել Ան Լինդեի` Ադրբեջան կատարած այցի ամփոփիչ հայտարարությամբ


Ամփոփվել է ԵԱՀԿ գործող նախագահողի այցը Ադրբեջան։ Ըստ տարածված հաղորդագրության, բանակցություններ են ընթացել ԵԱՀԿ հետ գործակցության, ռեգիոնալ հեռանկարների եւ անվտանգության բոլոր երեք չափանիշների հետ կապված Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը ԵԱՀԿ աջակցության, ինչպես նաեւ խաղաղության պրոցեսի եւ կարգավորման ներկա քննարկումների օրակարգով։

«Այցը հնարավորություն տվեց ինձ քննարկելու Շվեդիայի՝ ԵԱՀԿ-ում նախագահության առաջնահերթությունները։ Մենք հատկապես անդրադարձանք ԵԱՀԿ հիմնարար խնդիրներին, կապված եվրոպական անվտանգության պահպանման, ԵԱՀԿ եզակի եւ համապարփակ անվտանգային կոնցեպցիայի աջակցության եւ հակամարտությունների լուծմանը ուշադրություն սեւեռելու հետ։ ԵԱՀԿ-ն ունի լուրջ մանդատ աջակցելու հակամարտությունների կարգավորմանը եւ ես ամբողջապես աջակցում եմ ԵԱՀԿ ՄԽ մասնակցության շարունակականությանը»,- ասել է Լինդեն։

Այցի ընթացքում Լինդեն կարեւորել է «Կանաք, խաղաղությունն ու անվտանգությունը» օրակարգի հետագա զարգացումը եւ ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել ԵԱՀԿ եւ միջազգային իրավական սկզբունքները, ներառյալ միջազգային հումանիտար իրավունքը եւ մարդու իրավունքները։ Այդ համատեքստում Լինդեն կարեւորել է նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարության ամբողջական կատարումը, ներառյալ նաեւ գերիների մասով դրույթների կատարումը։ Միաժամանակ ընդգծել է, որ հարկավոր է ջանքեր գործադրել ամրացնելու վստահության մթնոլորտը եւ նաեւ ապահովելու միջազգային սուբյեկտների՝ տեղում անխոչընդոտ հասանելիություն ունենալուն։

Անն Լինեն հայտարարել է նաեւ, որ ամբողջապես աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ին եւ իր անձնական ներկայացուցչին խաղաղության աջակցության եւ կայուն եւ համապարփակ կարգավորման հասնելու գործում ներդրած միջազգային ջանքերին։

ԵԱՀԿ-ն եւ միջազգային հասարակությունը պետք է խաղան կարեւոր դարակատարությունը չլուծված հարցերի կարգավորման եւ առաջընթացի ուղիների որոնման գործում։Այցի ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի, ԵԳ նախարար Ջեյխուն Բայրամովի եւ այլ պաշտոնյաների հետ, ներառյալ նաեւ քաղհասարակության ներկայացուցիչները եւ հայտարարել է, որ հետաքրքրված է ուսումնասիրելու հետագա ավելի ակտիվ համագործակցության ոլորտները։