գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանը զանգել է Վրաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը զանգել է Վրաստանի վարչապետին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«ՀՀ վարչապետն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ կարևորագույն առաքելությունն իրականացնելու գործում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ մամուլի ծառայության` զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: