գլխավոր Գլխավոր Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻ պետական ծառայության փրկարարները դիրքային հատվածից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում է ԱԻՊԾ-ը:

Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել և Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդանուր 1503 աճյուն: