գլխավոր Իրադարձային «Շուշի»-ն փոխարինվել է «Շուշա»-ով. ավարտվեց «վերականգնման» աշխատանքների առաջին փուլը

«Շուշի»-ն փոխարինվել է «Շուշա»-ով. ավարտվեց «վերականգնման» աշխատանքների առաջին փուլը

Ադրբեջանն ավարտել է թշնամուն հանձնված հայոց բերդաքաղաք Շուշիի պարիսպների «վերականգնման» աշխատանքների առաջին փուլը։

Շուշիի խորհրդանիշերից մեկը համարվող պարիսպի վրա հայկական Շուշի գրությունը, որը վնասվել էր պատերազմի օրերին, փոխարինվել է ադրբեջաներեն «Շուշա» գրությամբ։

Այդ աշխատանքներն իրականացնում է ավստրիական Atelier Erich Pummer GmbH կազմակերպության ղեկավար Էրիխ Պումերը, որը 2010 թ.-ից զբաղվում է Ադրբեջանում պատմական օբյեկտների վերականգնողական աշխատանքներով։