գլխավոր Իրադարձային Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ որոշումը հարկադիր կատարում չի ենթադրում. Բադասյան

Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման վերաբերյալ որոշումը հարկադիր կատարում չի ենթադրում. Բադասյան

Վարչական դատարանի որոշումը, որը վերաբերում է Օնիկ Գասպարյանի պաշտոնավարմանը, հարկադիր կատարում չի ենթադրում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«ՀՀ նախագահը ԳՇ պետին պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդության վերաբերյալ առարկություն է ներկայացրել, ինչը կառավարության ղեկավարը չի ընդունել, իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ կանոնակարգում է, որ այդ ակտն իրավունքի ուժով ուժի մեջ է մտնում: Սահմանադրական այդ նորմը որևէ շրջադարձի, կասեցման հնարավորություն թույլ չի տալիս: Գործ ունենք այնպիսի գործընթացի ավարտի հետ, ըստ որի՝ ԳՇ պետն ազատված է զբաղեցրած պաշտոնից, իսկ վարչական դատարանի որոշումը որևէ հարկադիր կատարում չի ենթադրում, սահմանադրական նորմերը հնարավոր չէ այնպես մեկնաբանել, որով իրավիճակը կբերի նախկին իրավիճակի»,- պարզաբանեց նախարարը:

Բադասյանի խոսքով`նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը, չի դիմելու նաև ՍԴ, ուստի Սահմանադրության դրույթի իրավունքի ուժով վրա է հասնելու Դավթյանի նշանակումը, այս հարցում գործադրի կամքից այլևս ոչինչ կախված չէ։