գլխավոր Իրադարձային Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն. Գագիկ Ծառուկյան

Պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություն անցկացնելու որոշմանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը:

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս»:

Հիշեցնենք, որ այսօր կայացել էր Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, ինչից հետո Փաշինյանը տեղեկացրել էր խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումների արդյունքում հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին: