գլխավոր Գլխավոր Հունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Փաշինյանը հանդիպել է Ծառուկյանի հետ

Հունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Փաշինյանը հանդիպել է Ծառուկյանի հետ

«Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ»: Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- գրել է նա: