գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներն Արցախում տասներկու արկ են վնասազերծել

Ռուս խաղաղապահներն Արցախում տասներկու արկ են վնասազերծել

Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը։ Աշխատանքների ընթացքում խաղաղապահները Մարտակերտի շրջանում վնասազերծել են 152 մմ-նոց տասներկու բեկորաֆուգասային արկ։

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ռազմամթերքներից մաքրվել է 1690 հա տարածք, 525 կմ ճանապարհ, 1613 շինություն (30-ը՝ հասարակական նշանակության), հայտնաբերվել ու վնասազերծվել է 25237 պայթունավտանգ առարկա։