
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, 1 միլիոն դոլարը տրամադրվելու է Ադրբեջանին՝ ականազերծման աշխատանքների համար։ Գումարը գնալու է Ադրբեջանի Պետական գործակալություն, որը պետք է նորանոր աշխատակիցներ ու մասնագետներ պատրաստի ականազերծման աշխատանքներ ավարտին հասցնելու համար։
Այս ամբողջ ընթացքում Ալիևը բոլոր հնարավոր հարթակներում աղաղակում է, որ Արցախի՝ ժամանակավորապես օկուպացված տարածքները ականապատել է հայկական կողմն ու հրաժարվում է տրամադրել ականապատման քարտեզները։ Այդպիսով Ադրբեջանի համար ավելի բարդ է դառնում իրականացնել ականազերծման աշխատանքներն իր կողմից օկուպացրած տարածքներում։
Ներկա պահին ականազերծման աշխատանքներում Ադրբեջանին օգնում են Թուրքիան ու Ռոսաստանը։