գլխավոր Միջազգային Կհանդիպեն Թյուրքական խորհրդի ղեկավարները և Հունգարիայի վարչապետը

Կհանդիպեն Թյուրքական խորհրդի ղեկավարները և Հունգարիայի վարչապետը

Թյուրքական խորհրդի (Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ) գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքեստանում (Ղազախստանի Թուրքեստանի շրջանի վարչական կենտրոն):

Նշենք, որ Գագաթնաժողովի նախաձեռնողը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է:

Թյուրքական խորհրդի անդամ պետությունների բոլոր ղեկավարները և այս կազմակերպությունում որպես դիտորդ հանդես եկող Հունգարիայի վարչապետը հաստատել են իրենց մասնակցությունը:

Թյուրքական խորհրդի անդամներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը: Թուրքմենստանը ներկայանում է որպես խորհրդի «հնարավոր ապագա անդամ», իսկ Ուկրաինան՝ «հնարավոր ապագա դիտորդ»: