գլխավոր Իրադարձային Արտահերթ ընտրությունների օրը կհրապարակվի այսօր կամ վաղը. Ռոմանոս Պետրոսյան

Արտահերթ ընտրությունների օրը կհրապարակվի այսօր կամ վաղը. Ռոմանոս Պետրոսյան

Արտահերթ ընտրությունների օրը կհրապարակվի այսօր կամ վաղը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է արտահերթ ընտրությունների գնալ։ Այսօր-վաղը, կարծում եմ, որոշումը կհրապարակվի»,–ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` արտահերթ ընտրությունների առնչությամբ չնայած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի կողմից հնչեցված մերժումներին, ճգնաժամն այդպես էլ չի հանգուցալուծվում։ Բացի այդ, ըստ նրա, ընդդիմության փողոցային պայքարն էլ որևէ էական նշանակություն չունեցավ ու հանրության կողմից չողջունվեց, ինչի մասին էին փաստում հանրահավաքներին մարդկանց մասնակցության պատկերը։

Պետրոսյանը նշեց, որ քաղաքական պրոցեսների սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը տեսնում են միայն արտահերթ ընտրությունների միջոցով։