գլխավոր Իրադարձային Նկարահանումները հարևան երկրների սահմանային գոտուց կարգելվեն. նախագիծն ընդունվեց

Նկարահանումները հարևան երկրների սահմանային գոտուց կարգելվեն. նախագիծն ընդունվեց

Հայաստանի իշխանությունները արգելեցին հարևան երկրների տարածքի նկարահանումը սահմանային գոտուց: Նախագիծն ընդունվեց Կառավարության նիստում առանց քննարկման:

Այժմ սահմանին անօդաչու թռչող սարքերի չթույլատրված օգտագործման, լուսանկարչության և տեսանկարահանման համար սահմանվել է տուգանք` 100 հազար դրամ (մոտ $ 190 դոլար): Նկարահանելու համար անհրաժեշտ կլինի թույլտվություն ստանալ:

Նկարահանումները սահմանային գոտուց սահմանափակելու համար ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել դեռևս Արցախյան երկրորդ պատերազմից առաջ` 2020 թվականի հուլիսին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք` երեկ Կառավարության մարտի 18-ի նիստում ԱԱԾ-ն նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր, արգելել առանց համապատասխան թույլտվության օգտա­գործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տա­րածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգե­լա­փա­կոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: