
Աֆղանստանցի հատուկջոկատայինների ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի կենտրոնում գտնվող Ուարդակ նահանգում, որի հետևանքով զոհվել է 9-ը մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Ցավոք, անցած գիշեր Ուարդակ նահանգի Բեհսուդ շրջանում վթարի է ենթարկվել Մի -17 ուղղաթիռը: Դեպքի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 9 անդամ: Պաշտպանության նախարարությունը հետաքննում է կործանման պատճառները», – ասված է հայտարարության մեջ:
Տեղացիներից մեկը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ուղղաթիռին հարվածել են գիշերը՝ աշխարհազորայինների հրամանատար Ալիփուրին հավատարիմ գրոհայինները: