գլխավոր Միջազգային ԱՄՆ-ն Թուրքիայում Սու-57-ի հնարավոր հայտնվելն անվանել է «ՆԱՏՕ-ի մղձավանջ»

ԱՄՆ-ն Թուրքիայում Սու-57-ի հնարավոր հայտնվելն անվանել է «ՆԱՏՕ-ի մղձավանջ»

Ամերիկյան 19FortyFive պորտալը հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի՝ Թուրքիայում հնարավոր հայտնվելն անվանել է «ՆԱՏՕ-ի մղձավանջ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հոդվածում նշվում է, որ ռուսական ինքնաթիռների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է ԱՄՆ-ից F-35 Lightning II կործանիչների մատակարարման արգելքով, որը ներդրվել է Թուրքիայի կողմից ռուսական С-400 համալիրների ձեռքբերումից հետո:

Հեղինակը հիշեցրել է, որ Անկարան եւս աշխատում է սեփական Turkish Fighter X (TF-X) կործանիչի ստեղծման ուղղությամբ: նրա խոսքով՝ նախագծի համար կարող է պահանջվել ռուսական P-33 շարժիչը, որը տեղադրված է ՄիԳ-29-ի եւ ՄիԳ-35-ի վրա եւ կարող է հարմար լինել TF-X-ի համար:

Հրապարակման համար առիթ է դարձել ռազմատեխնիկական համագործակցության հարցով դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերի Ռեշետնիկովի վերջերս արած հայտարարությունը, ով հայտարարել է Անկարային Սու-35 եւ Սու-57 կործանիչներ մատակարարելու, ինչպես նաեւ թուրքական ինքնաթիռ ստեղծելու հարցում համագործակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին:

Սու-57-ը ռուսական հինգերորդ սերնդի կործանիչ է, որը նախատեսված է բոլոր տեսակի օդային, ցամաքային եւ վերգետնյա թիրախների ոչնչացման համար: