գլխավոր Իրադարձային Տավուշում Nissan X-Trail-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել հարակից հողատարածքում....

Տավուշում Nissan X-Trail-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել հարակից հողատարածքում. կա վիրավոր. shamshyan.com

Մարտի 15-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Սամվել Ա.-ն իր վարած Nissan X-Trail  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի  102-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հանդիպակաց գոտու ճամփեզրի կանգառին, փայտյա էլեկտրասյանը և հայտնվել հարակից հողատարածքում, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Սամվել Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:  Ավտովթարի փաստով նյութեր են նախպատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։