
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի պաշտպան Արման Մակինյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ։ Ինչպես Facebook–ի իր էջի միջոցով հայտնել էր Մակինյանը, նա ԱԱԾ է հրավիրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործով բացատրություն տալու։
«ԱԱԾ-ում բաց տեքստով ասել և նաև բացատրությամբ շարադրել եմ հետևյալը. կա՛մ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի համակարգմամբ գործող հանցախմբի գործունեությունը լրիվ ծավալով բացահայտում եք դուք, կա՛մ դրանով զբաղվում եմ ես՝ մանրամասն և անկեղծ նկարագրելով հանցախմբի բացահայտման իմ պլանավորած քայլերը, որոնք չեզոքացնելու համար, ի դեպ, որևէ միջոց չկա»,–ԱԱԾ–ից դուրս գալուց հետո գրել է նա։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: